Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղում (0-3) վնասվածք ստանալուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանացին աջ ոտքի ներբանային մկանի վնասվածք ունի և բաց կթողնի 2 շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում Լոպեսը մասնակցել է 13 խաղի, խփել 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


