Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆեռլան Մենդին աջ ոտքի ջլի պատռվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` ֆրանսիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։
29-ամյա պաշտպանը վնասվածքն ստացել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում (2-3)։
Մենդին շարք կվերադառնա միայն նախամրցաշրջանային պատրաստության ժամանակ:


