«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է մանկունիանցիների գրանցած արդյունքների ու Ռուբեն Ամորիմի մասին, տեղեկացնում է Press Box-ը։
««Մանչեսթեր Յունայթեդում» խնդիրները շատ են։ Մոտավորապես նույն պատկերն էր ակումբում, երբ նոր էի գլխավորել թիմը։ Ամորիմը լավ մարզիչ է, բայց նրանից շատ աշխատանք կպահանջվի՝ իրավիճակը շտկելու համար։ Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Պրեմիեր լիգայի թագը վերադարձնելու համար 10-11 տարի կպահանջվի»,- ասել է Ֆերգյուսոնը։
Մանչեսթերյան թիմը Ֆերգյուսոնի գլխավորությամբ 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


