Logo

Ֆերգյուսոնի որդին հեռացվել է «Փիթերբորոյի» գլխավոր մարզչի պաշտոնից

14:58 / 26.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի որդին` Դարեն Ֆերգյուսոնը, հեռացվել է անգլիական «Փիթերբորոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիայի Առաջին լիգայում նրա գլխավորած թիմը 13 խաղից հետո 10 միավորով վերջին տեղում է: Շոտլանդացի մասնագետը չորրորդ անգամ էր գլխավորել «Փիթերբորոն»:

Ֆերգյուսոնն առաջին անգամ «Փիթերբորոն» գլխավորել է 2007 թվականին: Նրա գլխավորությամբ նախկինում համեստ այս թիմը երեք անգամ նվաճել էր Անգլիայի լիգայի գավաթը, նույնքան անգամ էլ բարձրացել էր Չեմպիոնշիփ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ