Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ բանակցություններին մասնակցելու համար ժամանել է ակումբի մարզաբազա, հայտնում է Mirror-ը:
Ավելի վաղ 37-ամյա ֆուտբոլիստն է իր գործակալ Ժորժե Մենդեշի ուղեկցությամբ ժամանել էր «Կարմիր սատանաների» մարզաբազա:
Ռոնալդուն հուլիսի 25-ին էր վերադարձել Մանչեսթեր: Ոչ պաշտոնական տեղեկություններով, նա մտադիր է հեռանալ անգլիական թիմից, քանի որ նոր մրցաշրջանում ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ 2003-2009 թվականներին Ֆերգյուսոնն ու Ռոնալդուն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»:


