«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտը ցանկանում է, որ իտալական «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերադառնա Պրեմիեր լիգա:
«Կարծում եմ՝ «Չելսիի» ղեկավարները չեն բերի Ժոզեին: Ամերիկացիներն այդպիսի քայլեր չեն կատարում, նրանք չեն վերադարձնում հին մարզիչներին: Սակայն ես շատ կցանկանայի Մոուրինոյին նորից տեսնել «Չելսիում»: Նշանակե՛ք Ժոզեին, եթե Պոչետինոյի մոտ չստացվի:
Եթե ոչ «Չելսի», ապա ո՞ւր, «Նյուքա՞սլ»: Ես դրան էլ մեծ հաճույքով կնայեի, բայց Էդի Հաուն հրաշալի աշխատանք է կատարել այնտեղ: Ես չեմ ուզում, որ նա հեռանա:
Անգլիայի հավաքական Ժոզեին ևս չեն հրավիրի: Ես կցանկանայի, որ նա գար, բայց ֆուտբոլային միությունը չի փոխի Սաութգեյթին Ժոզեով: Բնավորության տարբերություններն ակնհայտ են»,- Ֆերդինանտի խոսքը մեջբերում է Metro-ն:
Օրեր առաջ Մոուրինյոն հեռացվել էր իտալական «Ռոմայից»: