Logo

Ֆերդինանդն ասել է՝ ինչու Դե Յոնգը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
09:06 / 24.08.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը բացատրել է, թե ինչու կատալոնական «Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի տեղափոխվի մանկունյական ակումբ։

«Նրանք նոր են գնել Կազեմիրոյին, այդ պաճառով էլ Ֆրենկիին հրավիրելու շանսեր չկան։ Կարծում եմ՝ նրանք կգնեն «Այաքսից» Անտոնիի տրանսֆերային իրավունքը, եթե կարողանան գործարքն ավարտին հասցնել։

Թվում է՝ ամեն բան ճիշտ ուղղությամբ է գնում։ Նրանք կարող են անգամ կենտրոնական հարձակվողի գնել՝ հատկապես, եթե Ռոնալդուն հեռանա»,- ասել է Ֆերդինանդը FIVE Podcast-ի ժամանակ։

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի հունիսին։ Կատալոնական ակումբում նիդեռլանդցին բոլոր մրցաշարերում մասնակցել է 142 խաղի, խփել 13 գոլ, կատարել 18 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ