Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը մենաբանել է Պրեմիեր լիգայի վերջին երկու խաղում թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ մեկնարկային կազմում չընդրկգվելը։
«Մեզանից ոչ ոք չգիտի՝ արդյոք Ռոնալդուն մնու՞մ է, թե՝ ոչ։ Բայց, Ռոնալդուին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա հիմա անչափ զայրացած է։ Թքած՝ ով է խաղում նրա փոխարեն, այստեղ կարևորն այն է, որ նա մեկնարկային կազմում չէ։
Անհնար է լինել այդքան փայլուն ֆուտբոլիստ, որն ամբողջ կարիերայի ընթացքում ցուցադրել է իր վարպետությունն ու համակերպվել, որ Չեմպիոնների լիգայում չխաղացող թիմի մեկնարկային կազմում չես ընդգրկվում։
Պետք չէ սպասել, որ այդքանից հետո Ռոնալդուի հետ ամեն բան կարգին կլինի, բայց նա պետք է թիմային խաղ ցուցադրի։ Ինչ էլ որ ասեն արագության, պրեսինգի և այլնի հետ կապված, Ռոնալդուն կարող է պատասխանել, որ անցյալ մրցաշրջանում 24 գոլ է խփել։
Նա տիրապետում է վիճակագրությանը, քանի որ ուշադիր հետևում է դրան։ Ռոնալդուն շատ դժգոհ է հիմա»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Mirror-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 37-ամյա Ռոնալդուն մասնակցել է 4 խաղի, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել


