Logo

Ֆերդինանդ Կարապետյանը հնարավոր է մասնակցի աշխարհի առաջնությանը

15:38 / 27.03.2023Ձյուդո
null

Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) հնարավոր է մասնակցի մայիսին Կատարի մայրաքաղաք Դոհայում նախատեսված ձյուդոյի աշխարհի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ըստ կանոնակարգի՝ աշխարհի առաջնությանը մասնակցում են յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման աղյուսակի թոփ-100-ում ձյուդոիստները:

Ֆերդինանդ Կարապետյանը Թբիլիսիում կայացած «Մեծ սաղավարտ» մրցաշարում տարել է երկու հաղթանակ, վաստակել 260 միավոր ու իր քաշային կարգում բարձրացել 91-րդ տեղ: Հայաստանի ներկայացուցիչը Թբիլիսիի մրցաշարի մեկնարկում 29 վայրկյանում հաղթել է ադրբեջանցի մրցակցին:

Նույն մրցաշարում Հայաստանը ներկայացրել է նաև Արտյոմ Դալաչյանը (66 կգ), որը պարտվել է մեկնարկում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ