Logo

«Ֆերարին» թաքցրել է նոր բոլիդի իրական արագությունը

12:21 / 28.02.2023Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմը Բահրեյնում կայացած նախամրցաշրջանային թեստերի ժամանակ թաքցրել է նոր բոլիդի իրական արագությունը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալական թիմի ներկայացուցիչները ոչ մի անգամ մրցուղի դուրս չեն բերել բոլիդ, որում լինի նվազագույն քանակով վառելիք: Ֆրանսիացի Շառլ Լեկլերի և իսպանացի Կառլոս Սայնսի բոլիդները լիցքավորված են եղել առնվազն 20 կգ վառելիքով:

«Ֆերարին» նաև միտումնավոր իջեցրել է մեքենայի կախոցը, որպեսզի նվազագույնի հասցնի վազքի հետ կապված խնդիրները:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով նոյեմբերի 26-ին: Մրցաշրջան-2023-ում կկայանա 23 Գրան պրի:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ