Ֆորմուլա 1-ի «Ֆերարի» թիմը փոխել է պաշտոնական անվանումը և կոչվելու է Scuderia Ferrari HP:
Իտալական կոնցերնը նման քայլի է գնացել նոր հովանավորի հետ համագործակցության շրջանակում, որը դարձել է ծրագրային ապահովման մատակարար Hewlett Packard-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացիների հետ գործարքը շատ շահավետ է «Ֆերարիի» համար, ինչը թույլ կտա մեծ աշխատավարձ վճարել բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին, որը հաջորդ մրցաշրջանից միանալու է թիմին:
Ֆորմուլա 1-ի ընթացիկ առաջնության թիմային հաշվարկում «Ֆերարին» 151 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը 195 միավորով «Ռեդ Բուլն» է: