Լա լիգայի 21-րդ տուրի «Բարսելոնա» - «Վալենսիա» խաղի (7-1) ժամանակ հեռարձակման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դաշտի տերերի հարձակվող Ֆերան Տորեսը զրուցում «Չղջիկների» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի հետ:
Տորեսը վրացի դարպասապահին հարցրել է, թե ինչու նա այս մրցաշրջանում չի խաղում «Լիվերպուլում», ինչին էլ Մամարդաշվիլին հակիրճ պատասխանել է՝ «Ալիսոն»: Դրանից հետո «Բարսայի» ֆուտբոլիստը հաջողություն է մաղթել մրցակցին:
📹 Vídeo de @DAZN_ES:
— Radio Taronja (@RadioTaronja_) January 27, 2025
ℹ️ La conversación entre MAMARDASHVILI y FERRAN TORRES al terminar el partido: «¿Por qué no te fuiste este año?». pic.twitter.com/sO3KwNVQF0
«Վալենսիայի» 24-ամյա դարպասապահն արդեն պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ, բայց «Կարմիրներին» կմիանա 2025 թվականի հուլիսին: