Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսն Իսպանիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուների ցուցակում բարձրացել է 10-րդ տեղ` հավասարվելով Սերխիո Ռամոսին, հաղորդում է Transfermarkt-ը:
Տոռեսն ու իսպանացիների նախկին ավագն ազգային հավաքականում խփել են 23-ական գոլ: Պատմության մեջ գլխավոր ռմբարկուն Դավիդ Վիլյան է, որն ունի 59 գոլ:
Տոռեսը 23-րդ գոլը խփել էր Վրաստանի ազգային հավաքականի դեմ արտագնա խաղում:
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի նախավերջին տուրում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել էր Վրաստանի ազգային թիմին:
Վերջին տուրից առաջ Իսպանիայի հավաքականը 15 միավորով առաջատարն է, Թուրքիան` 12 միավորով երկրորդը: Երեք օր անց Իսպանիայի հավաքականը կընդունի Թուրքիային, որին արտագնա խաղում հաղթել էր 6-0 հաշվով:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


