Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Տորեսը 84-րդ րոպեին խփել է «Բարսելոնայի» երկրորդ գոլը և հավասարեցրել հաշիվը` 2-2: Լրացուցիչ ժամանակում` 116-րդ րոպեին, ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի գոլը հաղթանակ է պարգևել կատալոնական գրանդին:
Տորեսը նաև 6 գոլով դարձել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության գլխավոր ռմբարկու:
Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը մասնակցել է 42 խաղի, խփել 18 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում:


