Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերան Տոռեսը բաց կթողնի Բուլղարիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի հանդիպումը, հայտնում է «Ֆուրա Ռոխայի» պաշտոնական կայքը։
25-ամյա ֆուտբոլիստը Վրաստանի հավաքականի դեմ խաղից (2-0) հետո մկանային ցավեր է ունեցել։ Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նա թեթև վնասվածք է ստացել։
Իսպանացիների մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել` չընդգրկելով Տոռեսին Բուլղարիայի դեմ խաղի հայտացուցակում։
Իսպանիա - Բուլղարիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և ժամը 22:30-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ 2»-ով։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


