«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ է նշանակվել Դոմենիկո Տեդեսկոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
39-ամյա մասնագետը թուրքական ակումբում փոխարինել է Ժոզե Մոուրինյոյին։ Պորտուգալացի մասնագետը պաշտոնանկ էր արվել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր չնվաճելուց հետո։
Գերմանացի Տեդեսկոն նախկինում մարզել է Բելգիայի ազգային հավաքականը, «Լայպցիգը», Մոսկվայի «Սպարտակը», «Շալկե-04»-ը և այլ ակումբներ։


