Logo

Ֆելիշը կարող է Ռոնալդուին փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:30 / 21.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

22-ամյա ֆուտբոլիստը կարող է «Մանչեսթեր Յունայթեդում» փոխարինել իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ 12-րդ տուրի խաղում Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչն սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից: 

Դրանից հետո մանչեսթերցիների հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը 37-ամյա ֆուտբոլիստին չէր ընդգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում, իսկ ակումբը տուգանել էր նրան:

Ավելի ուշ պորտուգալացի հարձակվողը գրառում էր կատարել սոցիալական ցանցերում և մեկնաբանել իր արարքի դրդապատճառները:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 խաղի, կատարել 3 գոլային փոխանցում: Ռոնալդուն 12 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ