
տուր
01 Հունվար 1970 - 19:54
- - 

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշն ինստագրամյան ուղիղ եթերում զրուցել է Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կակայի հետ։
«Իմ ֆուտբոլային երազանքն է Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալ ու «Ոսկե գնդակ» նվաճել։
Մեկ տարվա ընթացքում դու նվաճեցիր այն, ինչ մյուս ֆուտբոլիստները փորձում են նվաճել իրենց մարզական կարիերայի ընթացքում(Կական 2007 թվականին «Միլանի» կազմում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթն ու դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր-խմբ․)։ Քո պաստառն իմ սենյակում էր, ու ես երբեք չէի էլ պատկերացնի, որ այսպես խոսելու հնարավորություն կունենամ։
Միշտ կլինեն միայն մեկ Ժոաու ու մեկ Կակա»,- ասել է Ֆելիշը։

