Logo

Ֆելիշ. «Երազում եմ «Չելսիի» կազմում հաղթել Չեմպիոնների լիգայում»

12:35 / 23.02.2023Ֆուտբոլ
Ժոաու Ֆելիշ

«Չելսիում» վարձավճարով խաղացող պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը պատմել է, որ երազում է լոնդոնյան ակումբի կազմում հաղթել Չեմպիոնների լիգայում:

«Իմ երազանքն է «Չելսիի» կազմում հաղթել Չեմպիոնների լիգայում: Մենք ցանկանում ենք առաջնության միջոցով նվաճել եվրագավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր, բայց ես դեռ չեմ դադարում մտածել Չեմպիոնների լիգայի մասին»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Absolute Chelsea-ն։

Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը հունվարից է խաղում «Չելսիում», տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին»:

Հիշեցնենք, որ «Չելսին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել էր Դորտմունդի «Բորուսիային»: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 7-ին Լոնդոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ