«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուար Ռոմեուն հայտնել է, որ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը կատալոնական ակումբում խաղալու համար համաձայնել է աշխատավարձի կրճատման, գրում է L’Esportiu de Catalunya-ն:
«Ա՛յո, նա աշխատավարձի նվազեցման է գնացել: Հիանալի է դա տեսնել մի տղայի կողմից, որը լավագույն մարզավիճակում չէր իր նախկին թիմում, իսկ այժմ հիանալի է հանդես գալիս: Վստահ եղեք, որ «Աթլետիկոն» ևս շահագրգռված է, որ նա լավ խաղա։ Հուսով եմ, որ մրցաշրջանի վերջում մենք բանակցություններ կունենանք նրան պահելու համար»,- ասել է Ռոմեուն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն այս ամռանն ունեցավ 5 նորեկ, իսկ Ֆելիքսն Իսպանիայի չեմպիոնի կազմը վարձավճարով համալրեց ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ տեղափոխվելով Մադրիդի «Աթլետիկոյից»: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը պորտուգալացի հարձակվողը վարձավճարով անցկացրել էր Լոնդոնի «Չելսիում»։