«Բարսելոնայի» կազմում վարձակալությամբ հանդես եկող պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Շախտյորի» դեմ արտագնա խաղում (2-1) վնասվածք էր ստացել, սակայն այն լուրջ չէ։
Պորտուգալացի խաղացողը վստահեցրել է, որ մասնակցելու է առաջիկա Էլ կլասիկոյին․
«Ես լավ եմ զգում ինձ, վնասվածքս լուրջ չէ, պարզապես հարված ստացա։ Արդեն մտածում եմ հաջորդ խաղի մասին»,-Ֆելիքսի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հավելենք, որ առաջիկա շաբաթ «Բարսելոնան» Լա լիգայի 11-րդ տուրում հյուրընկալելու է «Ռեալին»։