Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջին տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Ալ Թավունին»:
Հեթ-տրիկ գրանցեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, մեկական գոլ խփեցին նրա հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն և ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը: «Ալ Նասրի» նորեկներ Ֆելիքսն ու Կոմանն առաջին գոլերը խփեցին Սաուդյան Արաբիայի առաջնությունում:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, առաջին տուր
«Ալ Թավուն» - «Ալ Նասր»` 0-5
Ժոաու Ֆելիքս, 7, 67, 87, Կրիշտիանու Ռոնալդու, 54 (11մ), Կինգսլի Կոման, 55

