Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրն» ընդունեց «Ալ Ֆաթեհին» և հաղթեց 5-1 հաշվով:
Հեթ-տրիկ գրանցեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, մեկական գոլ էլ խփեցին նրա հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն և ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը:
Ռոնալդուն 59-րդ րոպեին էլ վրիպեց 11-մետրանոցից:
«Ալ Նասրը» 15 միավորով առաջատարն է, «Ալ Ֆաթեհը»` 1 միավորով 16-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 5-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Ֆաթեհ»` 5-1
Ժոաու Ֆելիքս, 13, 68, 79, Կրիշտիանու Ռոնալդու, 60, Կինգսլի Կոման, 75 - Սոֆիան Բենդեբկա, 54
Չիրացված 11-մետրանոց` Կրիշտիանու Ռոնալդու, 59 («Ալ Նասր»)


