Logo

Ֆեդերիկո Վալվերդե. «Ես աշխարհի լավագույն ակումբում եմ և շատ հպարտ եմ»

14:03 / 10.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Մեծ ուրախություն է մնալ այս առանձնահատուկ վայրում և կիսվել ընտանիքիս հետ նման կարևոր նորությունով: Ես աշխարհի լավագույն ակումբում եմ և շատ հպարտ եմ: «Ռեալն» ինձ տվել է ամեն բան: Ուրախ եմ, որ կարող եմ ներկայացնել այս կրծքանշանը: Անհնար է այս թիմին մերժել: Երբ ակումբի նախագահը քեզ ասում է, որ դու հնարավորություն ունես երկարաձգելու պայմանագրի ժամկետը, դու չես կարող երկար մտածել դրա մասին: Չկա ավելի լավ բան, քան խաղալ Մադրիդում և ստանալ ամենագեղեցիկ ադրենալինը»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 25-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Վալվերդեի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո։ Նա «Ռեալ» է տեղափոխվել 2016 թվականին, հիմնական թիմում նորամուտը նշել է 2018/19 մրցաշրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ