«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ինչով է զբաղվում կարիերան ավարտելուց հետո:
«Դա սահուն անցում էր, քանի որ ես խնդիրներ ունեի ծնկիս հետ, իսկ հետո համաճարակը սկսվեց: Վերջին մի քանի տարվա ընթացքում հետընթաց կար: Երբ ես ավարտեցի կարիերաս, սկսեցի հանգստանալ: Շատ էի փորձել վերադառնալ, բայց ի վերջո չստացվեց, և դա լիովին նորմալ է: Կյանքն այլ է դարձել, քանի որ ես այն այլ կերպ եմ ապրում։ Ես շատ բան եմ անում հիմնադրամի և բարեգործության համար։ Հիմա ավելի լուրջ եմ վերաբերվում բիզնեսիս: Օգնում եմ երեխաներիս ուսման և դրա հետ կապված ամեն հարցում։ Այնպես որ, իմ կյանքն այնքան էլ ձանձրալի ու դանդաղ չէ, որքան ոմանք կարող են պատկերացնել»,- ասել է Ֆեդերերը CGTNSportsScene-ի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 41-ամյա Ֆեդերերը մարզական կարիերան ավարտել է 2022թ. սեպտեմբերին: