Logo

Ֆեդերերի հայրը նշել է որդու՝ 3 ամենածանր պարտությունները

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:03 / 29.09.2022Թենիս
Ռոբերտ Ֆեդերեր

Ռոբերտ Ֆեդերերը՝ շվեյցարացի լեգենդար թենիսիստ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերի հայրը, նշել է որդու 3 ամենածանր պարտությունները:

«3 ամենածանր պարտություննե՞րը. կնշեմ 2019թ. «Ուիմբլդոնի», 2010 ու 2011 թվականներիին US Open-ի եզրափակիչներում՝ Նովակ Ջոկովիչից կրած պարտությունները: Այդ խաղերում Ռոջերը մատչբոլ ուներ»,- Ռոբերտ Ֆեդերերի խոսքը փոխանցում է շվեյցարական Tages Anzeiger-ը:

Հիշեցնենք, որ 41-ամյա Ֆեդերերը սեպտեմբերի 24-ին Լոնդոնում պրոֆեսիոնալ կարիերայի վերջին մրցախաղն էր անցկացրել՝ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ զուգախաղում պարտվելով ամերիկացիներ Ֆրենսիս Տիաֆոյին ու Ջեկ Սոկին (6-4, 6-7, 9-11): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ