Logo

Ֆեդերեր. «Պարտվեցի կարիերայիս վերջին խաղերում, վերջին մրցաշարում, կորցրի աշխատանքս»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:44 / 29.09.2022Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերն ամփոփել է իր վերջին մրցաշարի՝ Լեյվերի գավաթի արդյունքները:

«Բոլորս հեքիաթային վերջաբանի հույս ունենք, իսկ ես պարտվեցի կարիերայիս վերջին խաղերում, վերջին մրցաշարում, կորցրի ձայնս վերջին շաբաթներին, կորցրի աշխատանքս:

Այնուամենայնիվ, թոշակի գնալս չէր կարող ավելի լավ ձևով կատարվել, և ես գոհ եմ տեղի ունեցածից: Այնպես որ, մի մտածեք իդեալական ավարտի մասին, ամեն մեկի մոտ անհատական է»,- գրել է Ռոջեր Ֆեդերերը Թվիթերում:

Հիշեցնենք, որ Լեյվերի գավաթում 41-ամյա շվեյցարացին մարզական կարիերայի վերջին խաղն անցկացրեց: Ֆեդերերը զուգախաղում Ռաֆայել Նադալի հետ մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆրենսիս Տիաֆոյի ու Ջեկ Սոկայի հետ: Մրցախաղն ավարտվեց ամերիկացիների հաղթանակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ