Logo

Վալվերդե. ««Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը մեզ մոտիվացիա կհաղորդի»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:38 / 15.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է Լա լիգայի 9-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին:

«Մենք մոտիվացված ենք ու անհանգստացած: Այդ խաղում մտադիր ենք ցույց տալ, որ ցանկանում ենք հաղթել Լա լիգան: Շատ կարևոր խաղ է, չնայած առջևում շատ տուրեր կան: Մենք գիտենք, որ սա առանցքային հանդիպում է:

Հաղթանակը նվեր կլինի մեզ համար: Այն մեզ մոտիվացիա, հպարտություն կհաղորդի, որ շարժվենք առաջ: Մենք պետք է կենտրոնանանք հաղթանակի վրա և ուրախացնենք մեր երկրպագուներին»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Movistar-ը:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին «Ռեալի» կազմում մասնակցել է 13 խաղի, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ