Logo

Տիգրան Եսայանը միացել է Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբին (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:14 / 14.10.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Նոան» հայտարարել է թիմի մարզչական շտաբում համալրման մասին: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած մարզչական շտաբում է ընգրկվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Եսայանը:

50-ամյա մասնագետը նախկինում աշխատել էր «Կոտայք», «Արցախ», «Ուրարտու» և «Արարատ» թիմերում:

Հիշեցնենք, որ «Նոան» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 10 խաղերից հետո 3 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ