Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում գերմանական «Քյոլնը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, կընդունի չեխական «Սլվացկոյին»:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Քյոլն». Շվաբե, Շինդլեր, Կիլիան, Սոլդո, Պետերսեն, Մարտել, Դուդա, Մայնա, Լյուբիչիչ, Ադամյան, Դից:
«Սլովացկո». Ֆրիշտակ, Կալաբիշկա, Ստանիսլավ Հոֆման, Միխալ Կադլեց, Ռեյբերկ, Հովլիկ, Դանիչեկ, Տրավնիկ, Դոսկի, Միխալիկ, Պետրժելա:
«Քյոլն» - «Սլովացկո» հանդիպումը ցուցադրվելու է «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


