Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն սոցցանցերում հրապարակում է արել.
«Հպարտ եմ, որ արձագանքել եմ երկրիս կոչին` ունենալով նաև իմ ներդրումը։ Ժողովրդի համար բոլորս միասնական ու միահամուռ պետք է լինենք»,- գրել է 26-ամյա դարպասապահը։
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» դարպասապահը Նիգերիայի դեմ ԱԱ-2026-ի Աֆրիկյան գոտու անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում՝ փոխարինման դուրս գալուց հետո, 11-մետրանոցից երկու հարված է հետ մղել` օգնելով ԿԴՀ-ին դուրս գալ Մունդիալի միջմայրցամաքային փլեյ-օֆֆ։


