Logo

Ֆատին կհեռանա «Բարսելոնայից»

18:04 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին մոտ է կատալոնական «Բարսելոնայից» հեռանալուն, հայտնում է AS-ը:

«Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է 20-ամյա ֆուտբոլիստի հոր գործելաոճից։ Վերջինս ավելի վաղ հարցազրույցում հայտարարել էր, որ իր որդին ավելի շատ խաղաժամանակի է արժանի և քննադատել էր ակումբի նախագահ Ժոան Լապորտային և գլխավոր մարզիչ Չավիին:

Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշին արդեն խնդրել են նոր ակումբ փնտրել ֆուտբոլիստի համար՝ նվազագույնը 40 միլիոն եվրո փոխհատուցմամբ:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 7 գոլ, կատարել երեք գոլային փոխանցում: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ