Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Անսու Ֆատիի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպել է ակումբի ղեկավարությանն ու հավաստիացրել, որ իր հաճախորդը չի պատրաստվում հեռանալ թիմից, հայտնում է Sport.es-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական գրանդ ակումբները:
Հիշեցնենք, որ Ֆատիի գործող պայամանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում անցկացրել է 31 խաղ, խփել 6 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: