«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշը դժգոհ է իսպանացու ստացած խաղաժամանակից:
«Անսուն ցույց է տվել իր որակները: Հիմա նա պետք է ավելի շատ խաղա: Ես հասկանում եմ, որ շատ բարդ է այժմ «Բարսելոնայում» խաղաժամանակ ստանալը»,-Մենդեշի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անսու Ֆատին այս մրցաշրջանում 8 հանդիպման է մասնակցել «Բարսելոնայի» կազմում, արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել: