«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին նոր վնասվածք է ստացել։
«Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մարզման ժամանակ աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Եզրային հարձակվողը խաղադաշտից կբացակայի նվազագույնը չորս շաբաթ։
2024/25 մրցաշրջանում սա Ֆաթիի երկրորդ վնասվածքն է։ Նա հուլիսին վնասել էր ոտնաթաթը և շարք վերադարձել միայն սեպտեմբերին։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Անսու Ֆաթին մասնակցել է 4 հանդիպման, դաշտում անցկացրել ընդամենը 125 րոպե։