Logo

Ֆաթին կարող է կարիերան շարունակել Իտալիայում

11:55 / 25.11.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարող է կարիերան շարունակել իտալական Ա սերիայում։

Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։ «Բլաուգրանան» պատրաստ է փոխանակում առաջարկել «Ռոսոներիին» ու գործարքում ներառել նաև 22-ամյա Ֆաթիին։

«Բարսելոնան» վաղուց հետևում է պորտուգալացու խաղին և ցանկանում է նրան ձեռք բերել 2025 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ֆաթին կորցրել է «Բարսելոնայի» ղեկավարության ու մարզչական շտաբի վստահությունը։ Նա 2024/25 մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, խաղադաշտում անցկացրել 158 րոպե, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Իսպանացի ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է մկանային վնասվածքից։

Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից, 225 խաղում խփել 61 գոլ, կատարել 55 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա