Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում «Մոնակոն» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց «Նիսի» հետ։
Մոնեգասկյան ակումբը պարտվում էր 0-2 հաշվով, սակայն Անսու Ֆաթին դուբլ գրանցեց` փրկելով իր թիմին պարտությունից։
22-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն է «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել «Մոնակո»։ Նա 5 գոլով գլխավորում Լիգա 1-ի 2025/26 մրցաշրջանի ռմբարկուների անվանացանկը։
«Մոնակոն» 13 միավորով 5-րդն է, «Նիսը»` 8 միավորով 12-րդը։
Ֆրանսիայի Լիգա 1, 7-րդ տուր
«Մոնակո» - «Նիս»` 2-2
Անսու Ֆաթի, 45+5 (11մ), 56 (11մ) - Սոֆիան Դիոպ, 29, 42 (11մ)
Հեռացում` Ալի Աբդի, 34 («Նիս»)
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

