Logo

Ֆասթ Բանկը` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

12:16 / 07.10.2023Ֆուտբոլ
null

Ֆասթ Բանկը դարձել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: Հոկտեմբերի 7-ին Գյումրիի թիմը Հայաստանի Սուպերգավաթի խաղում «Ուրարտուի» դեմ կխաղա նոր հովանավորի տարբերանշանով խաղաշապիկով: 

Համագործակցության շրջանակում «Ֆասթ Բանկի» տարբերանշանը ներկայացված է լինելու թիմի խաղային և մարզումային համազգեստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական ու թվային հարթակներում:

Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա Արմավիրի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 15:00-ին: Հայաստանի Պրեմիեր լիգայում «Շիրակը» 11 տուրից հետո 7 միավորով 8-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա