«Մերիդիան» Էքսպոկենտրոնում կայացած «Երևան Օփեն 2023» շախմատի միջազգային բաց առաջնության գլխավոր հովանավորն էր Ֆասթ Բանկը։
Շախմատային խոշոր մրցաշարի շրջանակում լավագույնի կոչման համար անզիջում պայքար մղեցին շուրջ 290 շախմատիստներ։ Նրանց թվում էին 23 միջազգային գրոսմայստեր, անվանի մարզիկներ։
Այս անգամ «Երևան Օփեն 2023»-ի լավագույնի տիտղոսը նվաճեց Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը և 7,5 միավորով դարձավ չեմպիոն:
Ֆասթ Բանկը շարունակելու է խթանել Հայաստանում սպորտի զարգացմանն ու հայ շախմատիստների անունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելուն ուղղված քայլերը:
Մանրամասները՝ տեսանյութում