Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով
19:42 / 25.12.2024• Այլ մարզաձևեր
Դեկտեմբերի 20-ին Fastex-ը, ամփոփելով անցնող տարվա սպորտային ձեռքբերումները, հայկական սպորտում գրանցած հաջողությունների համար FTN-ներով է պարգևատրել մարզիկներին, մարզչական և բժշկական անձնակազմերին։ Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում։Ընկերությունը հայկական սպորտին այս տարի տրամադրել է շուրջ 712 000 FTN, որը տրամադրման օրվա փոխարժեքով հավասար է 673 մլն դրամի։ Մինչև 2030 թ. Fastex-ը ծրագրում է հայկական սպորտի զարգացման համար տրամադրել 5 մլն FTN։
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասել է․«Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մեծ հպարտություն ենք ապրում միջազգային ասպարեզում` հայ մարզիկների գրանցած հաղթանակներին ականատես լինելով։ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, մարզիչներին և ֆեդերացիաների ներկայացուցիչներին այսօր տրամադրելու ենք 132 000 FTN, որն այս պահի փոխարժեքով համարժեք է 175 մլն դրամի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշել է․«Fastex-ի աջակցությամբ հայ մարզիկներն այս տարի մասնակցել են մի շարք կարևորագույն միջազգային առաջնություններին, մասնավորապես՝ Փարիզում կայացած Օլիմպիական խաղերին։ Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հենց այս խանդավառության և աջակցության շնորհիվ մեր մարզիկներն այս տարի միջազգային տարբեր մրցաշարերում նվաճեցին 384 մեդալ, որից 118-ը՝ ոսկե։ Տարին փառահեղ ավարտով եզրափակեցին մեր ծանրորդրները, մասնավորապես՝ Վարազդատ Լալայանը, որը պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը»։
Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելովFastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը,Fastex Wallet-ը ևftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաևYoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսներիզարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: