Fastex ընկերությունը դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Fastex-ի միջև համագործակցության արդյունքում առաջիկա երեք մրցաշրջանների ընթացքում Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը:
«ՀՖՖ-ի հետ մեր համագործակցությունը շարունակական է։ Մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն զարգացմանը՝ ակումբներին ընձեռելով նոր հնարավորություններ»,- նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:
«Ուրախ ենք, որ կրկին համագործակցելու ենք Fastex-ի հետ: Վստահ ենք, որ միասին կարող ենք նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջընթացին»,- ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախկինում ևս Fastex-ը հանդիսացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորը՝ մշտապես աջակցելով հայկական ակումբային ֆուտբոլին։