Fastex Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է առաջնության փետրվար-մարտ ժամանակահատվածի խորհրդանշական հավաքականը:
Ամենաշատ ներկայացուցիչն ունեն «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»` երեքական: Երկու ներկայացուցիչ ունի առաջատար «Նոան», մեկը` չեմպիոն «Փյունիկը», Չարենցավանի «Վանը» և ԲԿՄԱ-ն: