Logo

Fastex Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները` ըստ Transfermarkt-ի

19:38 / 05.12.2024Ֆուտբոլ
null

Հեղինակավոր Transfermarkt-ը թարմացրել է Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Ամենաթանկարժեքը փոխչեմպիոն «Նոայի» մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարն է, որի տրանսֆերային արժեքն 800 հազար եվրո է:

2-4-րդ տեղերը 700 հազար եվրո տրանսֆերային արժեքով բաժանում են «Նոայի» կիսապաշտպաններ, Բուրկինա Ֆասոյից Գուստավո Սանգարեն, կամերունցի Յան Էտեկին, և «Ուրարտուի» ռուս հարձակվող Իվան Իգնատիևը:

5-րդը «Նոայի» պորտուգալացի վինգեր Էլդեր Ֆերեյրան է, որի տրանսֆերային արժեքն էլ 650 հազար եվրո է:

Ի դեպ, թոփ-14-ում գործող չեմպիոն «Փյունիկը» ֆուտբոլիստ չունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա