Logo

Fastex Պրեմիեր լիգայի 7 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

22:23 / 02.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալաշկերտ»,  «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա»,  «Շիրակ» և «Վան» ակումբներն ՈՒԵՖԱ-ի արտոնագիր են ստացել, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու եվրագավաթների հաջորդ խաղարկությանը, եթե կարողանան որակավորման փուլի ուղեգիր նվաճել:

ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստին եվրագավաթային մրցաշարի մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագիր է տրվել նաև «Փյունիկի» կանանց թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ