Հաստատվել է Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ մրցափուլից հետաձգված հանդիպումների նոր ժամանակացույցը, FastNews-ը տեղեկանում է ՀՖՖ Մրցումների բաժնից:
- «Շիրակ» - «Արարատ» խաղը կկայանա ապրիլի 8-ին (մեկնարկը՝ ժամը 18:30-ին) Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում,
- «Գանձասար» - «Վան» հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին (մեկնարկը՝ ժամը 16:00-ին) Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում:
Երկու հանդիպումներն էլ պետք է կայանային փետրվարի 23-ին, սակայն հետաձգվել էին առատ ձյան պատճառով:
Fastex Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):