ՀՖՖ Մրցումների բաժինը փոխություններ է կատարել Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղացանկում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում նշանակված 16-րդ տուրի «Վան» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին։ Հանդիպման ժամն ու վայրը մնացել են անփոփոխ:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք ԲԿՄԱ - «Գանձասար» հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: