Logo

Fastex ՊԼ. «Նոան» խոշոր հաշվով հաղթել է «Վեսթ Արմենիային»

17:57 / 24.02.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Նոան» արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթեց «Վեսթ Արմենիային»

Հյուրերից դուբլ գրանցեց ալբանացի վինգեր Էրալդո Չինարին, մեկական գոլ խփեցին պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

Ռուի Մոտայի գլխավորած թիմը 43 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Վեսթ Արմենիան» 17 միավորով 8-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Վեսթ Արմենիա» - «Նոա»` 0-4

Էրալդո Չինարի, 11, 64, Արտակ Դաշյան, 40, Գոնսալու Գրեգորիու, 59 (11մ)

Հեռացում` Ռոմեն Բլեյք, 58 («Վեսթ Արմենիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ