Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Ուրարտուն» դիտարժան պայքարում ուժեղ էր «Նոայից»

21:12 / 29.09.2024Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» ընդունեց «Նոային» և դիտարժան պայքարում հաղթեց 2-1 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին «Ուրարտուից» տուգանայինի իրացումից հետո հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Սիմոնյանը։

59-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը, սակայն 66-րդ րոպեին նիգերիացի կիսապաշտպան Լուքման Գիլմուրը կրկին առաջ մղեց Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին։

81-րդ րոպեին Այասը դարձյալ գրավեց դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը դիտեց դրվագի տեսակրկնապատկերը, քննարկեց այն իր օգնականների հետ և չեղարկեց գոլը. պորտուգալացի պաշտպան Գոնսալու Սիլվան եղել էր խաղից դուրս իրավիճակում։

27-ամյա Այասն ավելացված 9-րդ րոպեին կարող էր Ռուի Մոտայի գլխավորած թիմին փրկել պարտությունից, սակայն նրա իրացրած 11-մետրանոցից հետո գնդակը բարձր ընթացավ։

«Ուրարտուն» 16 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Նոան» ունի 10 միավոր և 6-րդն է։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Ուրարտու» - «Նոա»` 2-1

Էրիկ Սիմոնյան, 45+5, Լուքման Գիլմուր, 66 - Մաթեուս Այաս, 59

Վրիպում 11-մետրանոց` Մաթեուս Այաս, 90+9 («Նոա»)

Fastex Պրեմիեր լիգա. «Ուրարտու» - «Նոա» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ