Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Ուրարտու» - «Վան» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:08 / 16.10.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 16-ին կմեկնարկի 11-րդ տուրը: FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Ալաշկերտ» - «Նոա»  

Հոկտեմբերի 16, ժամը՝ 18:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

23 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 10 անգամ, «Նոան»՝ 10, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 34-25

«Ալաշկերտ»՝ 9-րդ տեղ (6 միավոր), «Նոա»՝ 6-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները կարող էին արդեն 2-րդ անգամ հանդիպել, սակայն նրանց գավաթային հանդիպումը հետաձգվել էր: «Ալաշկերտին» առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կայունացնել խաղը: Վերջին երկու հանդիպումներում ալաշկերտցիները պարտվել են «Վեստ Արմենիային» (0-2)  և ԲԿՄԱ-ին (0-1), մինչև այդ էլ գոլազուրկ ոչ-ոքի էին գրանցել «Շիրակի» հետ մրցավեճում:

Այնպես որ արդեն 270 րոպե շարունակ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը գոլ չի խփել: Վերջին գոլի հեղինակը թիմի նորեկ Պետրոս Ավետիսյանն է, որը  սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպման ավելացված ժամանակում 11մ հարվածով գրավել է «Գանձասարի» դարպասը՝ իր թիմին փրկելով պարտությունից:

2. «Նոան» վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերի 3-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի մեկնարկային խաղում Երևանում 2-0 հաշվով հաղթելով չեխական «Մլադա Բոլեսլավին»:

 

Իսկ ահա սեպտեմբերի 29-ին անցկացրած առաջնության վերջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը 1-2 հաշվով պարտվել է «Ուրարտուին»:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 խաղերում էլ հաղթել է «Նոան»: Այդ խաղերում արդյունավետությամբ աչքի է ընկել Արթուր Միրանյանը՝ 4 գնդակով դառնալով «Ալաշկերտի» հետ դիմակայության «Նոայի» լավագույն ռմբարկուն: Հետաքրքիր է, որ 2022/23թթ. առաջնությունում էլ Միրանյանն «Ալաշկերտի» կազմում մեկ անգամ գրավել էր «Նոայի» դարպասը:

Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա օգոստոսի 25-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 3-1:

4. «Նոան» կարող է Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 250-րդ գոլը խփել, եթե գրավի «Ալաշկերտի» դարպասը: Գոլի հեղինակ դառնալու դեպքում Արտակ Դաշյանը կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը, որը կլինի 70-րդը պաշտոնական մրցումներում:

5. Յուրօրինակ հոբելյան կարող է նշել նաև Օգնյեն Չանչարևիչը, եթե անառիկ պահի սեփական դարպասը: Նա Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 70-րդ «չոր» խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 7 գոլ:

«Նոա»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

«Ուրարտու» - «Վան»

Հոկտեմբերի 16, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

15 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 9 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 27-11

«Ուրարտու»՝ 1-ին տեղ (22 միավոր), «Վան»՝ 4-րդ տեղ (17 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում Իվան Իգնատևի իրացրած 11մ հարվածի շնորհիվ հաղթելով «Արարատին», «Ուրարտուն» պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքը: Մինչև այդ էլ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը սկզբունքային խաղում 2-1 հաշվով հաղթել էր «Նոային»:

2. Իսկ ահա «Վանը» շատ անհաջող խաղաց «Փյունիկի» հետ տնային խաղում՝ մրցակցին զիջելով 1-3 հաշվով: Դրանով ընդհատվեց Չարենցավանի թիմի 7 անպարտելի խաղերի շարքը: «Վանն» առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց: Առաջին պարտությունը գրանցվել էր մեկնարկային տուրում «Արարատ - Արմենիայի» հետ խաղում՝ 0-2:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 խաղերում էլ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին 7 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ: «Վանն» «Ուրարտուին» առաջնությունում վերջին անգամ հաղթել է 2022թ. օգոստոսի 13-ին երևանյան խաղում Իպեյ Վիլյամսի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Գոլ խփելու դեպքում «Վանի» հարձակվող Ջոն Բատիգին 7 գնդակով կդառնա Հայաստանի առաջնություններում ամենաարդյունավետ գանացի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի իր հայրենակից Էդվարդ Կպոդոյի ցուցանիշը:

5. Մոմո Տուրեն էլ կարող է 11 գնդակով դառնալ Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը, եթե գրավի «Ուրարտուի» դարպասը: Նա կգերազանցի Քրիստոֆեր Բոնիֆեյսի ցուցանիշը: Տուրեն նաև 3 գնդակով կդառնա «Ուրարտուի» հետ դիմակայությունում «Վանի» լավագույն ռմբարկուն:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

«Վան»՝ Քրիստոֆեր Բոնիֆեյս, Մոմո Տուրե - 2-ական գոլ:

«Շիրակ» - «Վեստ Արմենիա»

Հոկտեմբերի 17, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

4 խաղ, «Շիրակը» հաղթել է 1 անգամ, «Վեստ Արմենիան»՝ 2, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-5

«Շիրակ»՝ 7-րդ տեղ (10 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 10-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակն» այս խաղին նախապատրաստվել է նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, որը փոխարինել է Արսեն Հովհաննիսյանին: Վերջինս թիմի ղեկը ստանձնել էր նախորդ առաջնության 5-րդ տուրում Էդգար Թորոսյանից:

2. Վերջին խաղն առաջնությունում շիրակցիներն անցկացրել են սեպտեմբերի 27-ին՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»: «Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 5 խաղերի շարքն ու 531 րոպե տևած գոլային երաշտը: Դա առաջնությունում գյումրեցիների 3-րդ հաղթանակն էր:

3. Հետաքրքիր է, որ «Վեստ Արմենիան» էլ իր վերջին հանդիպումն անցկացրել է «Գանձասարի» հետ՝ հոկտեմբերի 7-ին սեփական դաշտում հաղթելով 2-0 հաշվով: Նախորդ տուրում էլ Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը նույնպիսի հաշվով  հյուրընկալվելիս առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Այնպես որ «Վեստ Արմենիան» աստիճանաբար բարելավում է խաղային իր որակները:

4. Եթե Մորի Կոնեին հաջողվի գրավել մրցակցի դարպասը, ապա պաշտոնական մրցումներում խփած 31 գնդակով կդառնա «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով Մուսա Փոլ Բակայոկոյի ցուցանիշը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Սերյոժա Ուռուշանյան - 2 գոլ:

«Վեստ Արմենիա»՝ Սարգիս Մեթոյան - 2 գոլ:

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»

Հոկտեմբերի 18, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

23 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 19 անգամ, «Արարատը»՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 47-16

«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (18 միավոր), «Արարատ»՝ 5-րդ տեղ (13 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» առաջնության վերջին հանդիպումն անցկացրել է հոկտեմբերի 3-ին: 2-րդ տուրից հետաձգված խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 1-3 հաշվով պարտվեց «Փյունիկին»՝ ընդհատելով 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը: Ընդ որում «Արարատ-Արմենիան» առաջինն էր բացել հաշիվը:

Ի դեպ, այդ խաղում «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն էր անցկացրել, իսկ Կարեն Մուրադյանը Հայաստանի առաջնություններում 100-րդ անգամ էր խաղադաշտ մտել թիմի մարզաշապիկով:

2. Վերջին հանդիպումներում «Արարատն» անճանաչելի է դարձել: Նախորդ տուրում «Ուրարտուից» կրած պարտությունը 3-րդ անընդմեջն էր, ընդ որում արարատցիներին կրկին չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: «Արարատում» արդեն 359 րոպե շարունակ գոլային երաշտ է:

3. «Արարատ-Արմենիան» բացահայտ առավելության է հասել «Արարատի» նկատմամբ՝ հաղթելով առաջնության նախորդ բոլոր 12 խաղերում էլ; Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ: Իսկ վերջին միավորը Հայաստանի կրկնակի չեմպիոնի հետ մրցավեճում արարատցիները վաստակել են 2021թ. մայիսի 19-ին կայացած խաղում (1-1):

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արմեն Համբարձումյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի: «Արարատ-Արմենիայի» ավագը թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով երևանյան ակումբի ռեկորդակիրն է:

5. Հաճելի իրադարձություն է սպասում նաև Տենտոն Յենեին, եթե նրան հաջողվի գրավել «Արարատի» դարպասը: Նիգերիացի հարձակվողն «Արարատ-Արմենիայի» կազմում հոբելյանական՝ 30-րդ գոլը կխփի, որը կլինի 33-րդը Fastex Պրեմիեր լիգայում: Նա կընդգրկվի Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:

«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:

«Գանձասար» - ԲԿՄԱ

Հոկտեմբերի 19, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:

«Գանձասար»՝ 11-րդ տեղ (1 միավոր), ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնությունում գանձասարցիների գործերը լավ չեն ընթանում: 7 խաղում կապանյան թիմն ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ ոչ-ոքի (2-2) խաղալով «Ալաշկերտի» հետ: Իսկ վերջին երկու խաղերում «Գանձասարը» կրկին պարտվեց՝ զիջելով «Շիրակին» (1-2) և «Վեստ Արմենիային» (0-2):

2. ԲԿՄԱ-ի համար հաջող էր նախորդ տուրի հանդիպումն «Ալաշկերտի» հետ, որում Դանիել Աղբալյանի խփած միակ գոլի շնորհիվ բանակայինները հաղթեցին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ