Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Վանը» լարված պայքարում պարտվեց ԲԿՄԱ-ին

16:59 / 22.11.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Չարենցավանի «Վանը» տանը լարված պայքարում 2-3 հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին:

Առաջին կեսից հետո հյուրերն առջևում էին 2 գնդակի տարբերությամբ, սակայն ընդմիջումից հետո տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Հանդիպման ավելացված ժամանակում «Վանի» դարպասապահ Դանիլ Պոլյանսկին անզգույշ գործեց սեփական տուգանային հրապարակում: Բանակայինների կազմում 11-մետրանոցը հստակ իրացրեց Արայիկ Էլոյանը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Այդ հաղթանակից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը վաստակեց 16 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ: «Վանը» 23 միավորով 5-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Վան» - ԲԿՄԱ` 2-3

Մոմո Տուրե, 58, Իգուչուկվու Օկոնկվո, 68 - Գոռ Առաքելյան, 26, Արայիկ Էլոյան, 45+1, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա